Բաժիններ՝

Հրապարակվել են Ուիթնի Հյուսթոնի աղջկա դիահերձման արդյունքները

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դստեր՝ Բոբբի Քրիստինա Բրաունի նախնական դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել նրա մահվան պատճառը, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլոն օկրուգի դատաբժշկական փորձագետները չեն կարողացել աղջկա մարմնի վրա հայտնաբերել ինչ-որ էական վնասվածք: Բժիշկները նաև նշել են, որ աղջիկը նախկինում չի ունեցել ինչ-որ հիվանդություն, որը կարողանար մահվան պատճառ հանդիսանալ:

Որպեսզի պարզեն աղջկա մահվան պատճառը, բժիշկները մտադիր են անցկացնել հավելյալ փորձաքննություն, որի համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Հիշեցնենք, որ 22-ամյա Բոբբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ:

2015 թվականի հունվարի 31-ին նրան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը: Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանեցին, որ անզոր են օգնել աղջկան:
Բոբբի Քրիստինայի խնամակալը, որը նշանակվել էր դատարանի կողմից, 10 մլն դոլարանոց հայց էր ներկայացրել Գորդոնի դեմ: Փաստաթղթում նշվում է, որ այն օրը, երբ աղջիկը վնասվածքներ է ստացել, վիճել էր Գորդոնի հետ:
Խնամակալի վարկածով՝ Գորդոնը սկսել է ծեծել Քրիստինային, որպեսզի ստանա այն դրամական միջոցները, որը աղջիկը ժառանգել էր մորից:

Ոստիկանությունը որպես հիմնական վարկած դիտարկում է դժբախտ պատահարը, ինքնասպանության փորձը ու սպանության փորձը:

2015թ. փետրվարին Գորդոնին արգելել էին այցելել Բոբբի Քրիստինային հիվանդանոցում:
Գորդոնը Ուիթնի Հյուսթոնի որդեգիր տղան էր, ով հետո սկսեց հանդիպել երգչուհու աղջկա հետ:

2012թ. Ուիթնի Հյուսթոնի մահից հետո նրանք սկսեցին հանդես գալ որպես ամուսիններ, սակայն պաշտոնապես երբեք ամուսնացած չեն եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս