Բաժիններ՝

Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ռեալ չէ. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոստովանել է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ակումբի գրպանին հարմար չէ: Նա նշել է նաև, որ թիմում ցանկանում է տեսնել ավելի շատ կրեատիվ ֆուտբոլիստների:

«Մեզ հարձակման մեջ ավելի շատ կրեատիվ է պետք: Եթե հնարավոր լինի կազմն ուժեղացնել ընդունելի գներով, ապա մենք դա ձեռքից չպետք է բաց թողնենք:

Ռոնալդո՞ւն: Ոչ, դա ռեալ չէ: Ինչո՞ւ: Կա «Ռեալը», Ռոնալդուն, հետո «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև այն գումարի չափը, որը «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ծախսել տրանսֆերների վրա:

«Չելսիում» կա Ազարը: Նա միշտ կարող է սրություն ստեղծել մրցակցի դարպասների մոտ: Լոնդոնցիների կազմում են նաև Վիլիանը և Օսկարը: «Մանչեսթեր Սիթիում» է Ագուերոն` նույն տիպի ֆուտբոլիստ: Մեսսին, Նեյմարը և Սուարեսը «Բարսելոնայի» հարվածային եռյակն են: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայքարի այս թիմերի դեմ: Այնպես որ, մենք նույնպես պետք է փնտրենք այդ տիպի ֆուտբոլիստներ: Մեզ պետք են կրեատիվ խաղացողներ: Առանց նրանց մենք չենք կարող, քանի որ մեր մրցակիցները «կկայանեն» ավտոբուսները և պետք կլինի ինչ-որ բան անել դրա դիմաց:

Շնայդերլինի, Շվայնշտայգերի, Դեպայի և Դարմիանի գալով մենք ավելի ուժեղ ենք դարձել: Բայց դա քիչ է: Մենք պետք է շատ ավելի լավ խաղանք: Կարելի է հիշել «Չելսիի» հետ խաղը, երբ լոնդոնցիները խփեցին, իսկ մենք` ոչ: Դա է ամբողջ տարբերությունը: Եթե մենք այդ խաղում հաղթեինք, ապա հետ կմնայինք ընդամենը 5 միավորով և կստիպեինք «կապույտներին» նյարդայնանալ»,- ցիտում է Վան Գալին Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս