10 լավագույն գրքերը, որոնք անպայման պետք է կարդալ

Խելացի դառնալու համար բավական է կարդալ 10 գիրք: Բայց դրանք գտնելու համար անհրաժեշտ է կարդալ հազարը: Ձեզ ենք ներկայացնում 10 ամենակարևոր գրքերը, որոնք ազդեցություն են ունեցել պատմության զարգացման վրա:

Հոմերոս- «Իլիական» և «Ոդիսական»:

Արդյո՞ք Հոմերոսն է գրել այս պոեմները: Նա իրո՞ք կույր էր: Եվ արդյո՞ք իրականում գոյություն ուներ: Այս և այլ հարցեր մինչև այժմ մնում են անպատասխան: Տրոյական պատերազմի մասին պատմող Էպիկական «Իլիականը» երկար ժամանակ ավելի հայտնի էր, քան «Ոդիսականը» և ավելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության վրա: Բայց Ոդիսևսի ճանապարհորդությունը` գրված պարզ լեզվով, կարելի է համարել առաջին վեպը, որը հասել է մեզ:

Չարլզ Դիքենս – «Օլիվեր Թվիստի արկածները»:

Իրական կյանքը պատկերող այս նորավեպը Դիքենսը ստեղծագործել է 26 տարեկան հասակում: Նա այնքան էլ չի լարել երևակայությունը, քանի որ գլխավոր հերոսը, ով ապրում էր աղքատության մեջ, հենց ինքն էր: Գլխավոր չարագործ Ֆեյգինի ազգանունը նույնպես վերցրել է կյանքից (Ֆեյգինը նրա մոր ընկերն էր):

Ջեյն Օսթին – «Հպարտություն և նախապաշարմունք»:

Այս տեքստը բրիտանական գրականության մեջ նույնքան դասական է, որքան, ասենք, Եվգենի Օնեգինը` ռուսականում: Օսթինը «Հպարտությունը» գրել է շատ երիտասարդ հասակում: Բայց հրապարակել է այն 15 տարի անց` «Բանականություն և զգացմունք» գրքի հաջողությունից հետո: Ընդհանրապես «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը հենց այն դեպքն է, երբ «կանացի վեպը» ոչ թե քմծիծաղ է առաջացնում, այլ հիացմունք:

Գյոթե – «Ֆաուստ»:

«Ֆաուստի» վերջին մասն 82-ամյա Գյոթեն վերջացրել է իր մահվանից 1.5 տարի առաջ, այն դեպքում, երբ տեքստի վրա աշխատանքը սկսել էր 25 տարեկանում:

Կյանք, մահ, բարի, չար – «Ֆաուստ», որում անեն ոք կգտնի իրեն հետաքրքրող յուրաքանչյուր հարցի պատասխանը:

Էրիխ Մարիա Ռեմարկ – «Հաղթական կամար»:

«Երկուսից մեկը միշտ լքում է մյուսին: Ամբողջ հարցը նրանում է, թե ով առաջ կանցնի», «Սերը բացատրություններ չի հանդուրժում. նրան արարքներ են հարկավոր»: Ռեմարկի վեպն այն գրքերից է, որը լի է ցիտատներով: Գերմանացիների կողմից գրավված Փարիզում սիրո պատմությունը գլխապտույտ է առաջացրել ընթերցողների մի քանի սերունդների մոտ, իսկ հեղինակի սիրավեպը Մառլեն Դիտրիխի հետ և շշուկները, որ Ժոան Մադուի նախատիպը հենց Դիտրիխն է, ավելացնում է այս հիասքանչ գրքի հանդեպ հիացմունքը:

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի – «Ոճիր և պատիժ»:

Դոստոևսկին այս վեպը գրել է ստիպված` ֆինանսական կարիքից ելնելով: Թղթախաղային պարտքերը և եղբոր մահը նրա ընտանիքին թողել էին առանց գոյության պայմանների: Վեպը գրելու համար Դոստոևսկին «ոգեշնչվել» է ֆրանսիացի մարդասպան-ինտելեկտուալ Պիեռ Լասիերի գործից` համարելով, որ նրա արարքներում մեղավոր է հասարակությունը: Այսօր «Ոճիր և պատիժ» վեպը համաշխարհային դասական գրականության մաս է կազմում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ – «Պատերազմ և խաղաղություն». էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որ հեղինակը գրել է 6 տարում:

«Պատերազմ և խաղաղությունը» վեպ է ամեն ինչի մասին. պատերազմի, սիրո, պետության և այլն: Հեղինակն ինքը շատ շուտ սառում է վեպի նկատմամբ` մի քանի տարի հետո անվանելով այն «բազմաշերտ», իսկ կյանքի վերջում` ուղղակի անհեթեթություն:

Գաբրիել Գարսիա Մարկես – «Հարյուր տարվա մենություն»:

Բուենդիա ընտանիքի սագան: «Մոգական ռեալիզմի» ժանրի օրինակ է, որը դարձավ բրենդ` համախմբելով այնպիսի տարբեր հեղինակների, ինչպիսիք են

Բորխեսը, Կոելիոն և Կարլոս Ռուիս Սաֆոնը: «Հարյուր տարվա մենությունը» հեղինակը գրել է 38 տարեկանում` 1.5 տարում: Գիրքը գրելու համար 2 երեխաների հայրը թողնում է աշխատանքը և վաճառում մեքենան: Մարկեսը դասական է, գրող-սիմվոլ, ով Կոլումբիայի համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ ուրիշը: Մարկեսի շնորհիվ աշխարհը գիտի, որ Կոլումբիայում ոչ միայն նարկոբարոններ կան, այլ նաև, բոլոր առումներով, ֆանտաստիկ գրականություն:

Խուլիո Կորտասար – «Դասարանախաղ»:

«Մոգական ռեալիզմի» ժանրի ևս մեկ օրինակ, բոլոր առումներով՝ ոչ դյուրին վեպ, որն ընթերցողին առաջարկում է խաղալ` կարդալու ընթացքում: Հայտնի նկարիչ Պաբլո Ներուդան պնդում էր. «Ով չի կարդացել Կորտասարին, նա դատապարտված է»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս