Չշփվելը վնասում է նույնքան, որքան ծխելը. գիտնականներ

Հետազոտողները հայտնաբերել են երիտասարդ մարդկանց հաղորդակցման հմտությունների և հասուն տարիքում` նրանց առողջության միջև կապը:

Մի խումբ գիտնականներ պնդում են, որ երիտասարդները, ովքեր 20 տարեկանում հետաքրքրություն չեն ցուցաբերում իրենց հասակակիցների հետ շփումների մեջ, ունեն բոլոր շանսերը մի քանի տասնյակ տարի հետո ստանալ նույն առողջական խնդիրները, ինչ ծխող և ալկոհոլ չարաշահող մարդիկ:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Psychology and Aging ամսագրում:

Նման եզրակացության գիտնականները հանգել են 30 տարվա դիտարկումներից հետո: Փորձարկման սկզբում կամավորները եղել են ընդամենը 20 տարեկան: Գիտնականները վերլուծել են նրանց հաղորդակցման շրջանակները և առողջության ընդհանոր վիճակը: Հարկ է նշել, որ փորձարկման սկզբում ներգրավված է եղել 222 կամավոր: Իսկ դրա ավարտին ողջ է մնացել 133 մարդ:

Արդյունքում պարզ դարձավ, որ այն մարդիկ, ովքեր երիտասարդ ժամանակ ավելի մարդամոտ են, նրանք անհամեմատ քիչ առողջական խնդիրներ են ունենում հասուն տարիքում, ի տարբերություն նրանց, ովքեր մեկուսի կյանք են վարում:

Հատկանշական է, որ չշփվող մարդիկ հասուն տարիքում ունենում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կարող են առաջանալ ծխելուց և ալկոհոլի չարաշահումից: Գիտնականներն այս ֆենոմենի պատճառը հստակ չեն կարող բացատրել, բայց հետազոտություները շարունակվում են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս