Բաժիններ՝

Օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիների համար

Էմալապատ ամանեղենը հեշտությամբ է մաքրվում, ծառայում է երկար և հուսալի է, եթե պահպանեք նրա խնամքին առնչվող մի քանի ոչ բարդ կանոններ:

Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության դեպքում էմալը ճաքում է, ուստի չի կարելի էմալապատ դատարկ կաթսան դնել տաք գազօջախին, իսկ տաք կաթսան, որ հենց նոր եք վերցրել կրակից` սառը կամ խոնավ տակդիրի վրա:

Աշխատեք փոքր սալօջախի կամ ուղղակի կրակի վրա առանց տակդիրի խոշոր կաթսա չդնել: Նման դեպքերում կաթսայի տակը կտաքանա անհամաչափ, և էմալը կարող է ճաքճքել: Էմալապատ ամանեղենը պետք է լվանալ սոդայով կամ հատուկ նախատեսված միջոցներով:

Չժանգոտող պողպատից ամանեղենը չի քայքայվում, չի փոխում կերակրի համն ու գույնը և բացարձակապես անվնաս է: Այդպիսի ամանեղենը պատրաստվում է քրոմի և նիկելի համաձուլվածքից:

Տնային մրջյունների դեմ պայքարի լավագույն միջոցը չորացրած մեխակն է: Դրա փշուրներից մի քիչ պետք է դնել այնտեղ, որտեղ ավելի հաճախ են մրջյուններ հավաքվում, և նրանք իսկույն կանհետանան:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս