Բաժիններ՝

Ձեռքի մատները և օրգանիզմի առողջությունը

Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները: Պարզվում է` մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժը ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները խորհուրդ է տրվում կատարել օրվա մեջ 2-3 անգամ, 15 րոպե:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու սթրեսից հետո առաջացած լարվածությունից թոթափվելու համար կատարում են մատներով համրանք վարժությունը: Դրա համար անհրաժեշտ է կրծքավանդակի մոտ ձեռքի ափերը դեմ-դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա պահել ու հետո սկսել մատները հերթականությամբ ծալել` սկսած ճկույթից` միաժամանակ շրջանաձև շարժումներ կատարելով դաստակով:

Գլխացավին, արյան բարձր ճնշմանն օգնում է մատները հաջորդաբար իրար միացնելը` հինգերորդ մատը` չորրորդին, երրորդին, երկրորդին, առաջինին, այնուհետև նույնը կատարել հակառակ ուղղությամբ: Պետք է աշխատել միաժամանակ երկու ձեռքով:

Ականջի հիվանդություններին ու լսողության հետ կապված խնդիրներին օգնում է վարժությունը, որի ժամանակ միջին մատը դիպչում է մեծ մատի բարձիկին, հետո միջին մատը նույն դիրքով սկսում եք ծալել` ուժ գործադրելով մեծ մատի վրա: Մյուս մատները պետք է ուղիղ դիրքով լինեն, բայց ոչ լարված: Մատները այս դիրքով պետք է պահել 3 րոպեի չափ ու կրկնել մի քանի անգամ:

Ողնաշարի ու հոդերի ցավերի ժամանակ, որոնք կարող են լինել ռադիկուլիտի կամ ռևմատիզմի հետևանք, օգնում է ցուցամատով կատարվող վարժությունը: Ցուցամատը այնպես պետք է ծալել, որ ծալած վիճակում ցուցամատի բարձիկը դիպչի մեծ մատի հիմքին, որն իր հերթին թեթև հենակ պիտի հանդիսանա ցուցամատի համար: Մյուս մատները պետք է պահել ուղիղ ու թույլ վիճակում:

Մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների ժամակակ օգնում են իմունային համակարգը ակտիվացնող վարժությունները: Ձեռքի ափերը միացնել միմյանց ու բռունցք անել: Միայն մի ձեռքի մեծ մատը թողնել ազատ ու մյուս ձեռքի ցուցամատով ու մեծ մատով դրա շուրջ կատարել օղակաձև շարժումներ:

Գերհոգնածությունից ու աչքերի հոգնածությունից ազատվելու համար արդյունավետ է մատների հետևյալ վարժությունը. ճկույթների, մատնեմատերի ու մեծ մատների բարձիկներն իրար միացնել, իսկ մյուս մատներն ազատ թողնել: Այս վարժությունը դրականորեն է ազդում նաև ընդհանուր ինքնազգացողության վրա:
Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների, փքվածություն զգալու դեպքում օգնում է այն վարժությունը, որի ժամանակ աջ ձեռքի ճկույթ մատը այնպես է ծալվում, որ կարողանում է դիպչել մեծ մատի հիմքին, ու թեթևակի սեղմում է այն:

Իսկ ախորժակի լավացման համար պետք է երկու ձեռքերի մատներն այնպես միահյուսվեն իրար, որ մի ձեռքի մեծ մատը կարողանա թեթև մերսել մյուս ձեռքի ափը:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս