Բաժիններ՝

Իրանի հարցով բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն շարունակվում են. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները հեշտ չեն ընթանում: Անձամբ Ֆաբիուսն այսօր Վիեննայից ուղևորվում է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի խորհրդարանում Հունաստանում ստեղծված իրավիճակի մասին քննարկմանը:

«Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հեշտ չեն, սակայն շարունակվում են: Ես Փարիզ եմ վերադառնում այսօր, հետ կվերադառնամ (Վիեննա) վաղը ուշ երեկոյան»,-ասել է նա լրագրողներին:

Նա հայտնել է, որ վաղը օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի խորհրդարանում Հունաստանի վերաբերյալ քննարկումներ են անցկացվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս