Բաժիններ՝

Մահապարտ թալիբները Քաբուլում գրոհել են ՆԱՏՕ-ի խորհրդականներին ու աֆղանական հետախուզության շտաբը

Աֆղան ապստամբները այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ գրոհել են երկրի մայրաքաղաքը: Պայթյուններ ու հրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի արևելյան հատվածում: Վերջիններիս նպատակն է եղել ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը: Կոալիցիայի ներկայացուցիչներից ոչ ոք չի տուժել:

Ըստ Channel NewsAsia-ի՝ թալիբներն արդեն իրենց վրա են վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Նրանց նպատակը, ըստ պարբերականի, եղել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ն ներկայացնող խորհրդականները:
Պայթյուններից մեկը որոտացել է առավոտյան Շահ Շահիդ շրջանում, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Քաբուլի ոստիկանությանը:

AFGHANISTAN-ATTACK/

Հարձակումից 1 ժամ անց հարձակում է տեղի ունեցել քաղաքի մեկ այլ շրջանում: Տեղի ունեցածի մանրամասները դեռ հայտնի չեն:
The Sun Daily-ն հայտնում է 3 վիրավորի մասին: Ոստիկանությունում աղբյուրը հայտնել է, որ խոսքը արտասահմանցիների մասին է, սակայն նրանց քաղաքացիությունն ու անունները չեն հրապարակվում:
AFGHANISTAN-ATTACK/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս