Շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ հայցի քննությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Դատարան ներկայացվեցին փաստաթղթեր, ապա «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը խնդրեց հետաձգել դատական նիստը`քաղաքացիական գործին ծանոթանալու, դիրքորոշում ձևակերպելու համար: Նա նշեց, որ երեկ է լիազորվել:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն առարկեց միջնորդության դեմ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մինչև հունլիսի 14-ը:

Տեսանյութեր

Լրահոս