Բաժիններ՝

Նաիրիտցիներն անհանգստացած են. հայտնվում են կոտրած տաշտակի առաջ

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր նաիրիտցիների պատվիրակությանը և հայտարարել, թե «ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար»: Ընդ որում՝ հստակ ընդգծվել է, որ վճարվելու է աշխատավարձի ողջ պարտքը, որը շուրջ 15 մլն դոլար է կազմում: Նույն հայտարարությամբ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիների առջև հանդես էր եկել ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Սակայն այժմ, 168.am-ի հավաստի տեղեկություններով, կառավարությունը որոշել է վճարել ոչ թե խոստացված ողջ պարտքը, այլ ընդամենը դրա մի մասը, ավելի ճշգրիտ՝ յուրաքանչյուր աշխատողի կվճարեն մինչև 5 մլն դրամ: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց աշխատավարձի պարտքի մեծությունը գերազանցում է 5 մլն դրամը, դրանից ավելին չեն ստանա:

Դրանք հիմնականում գործարանի վարչական ապարատի աշխատողները, արտադրության, արտադրամասերի պետերն են՝ շուրջ 200 մարդ, նրանք, ովքեր նաիրիտցիների բողոքի ակցիաներին առավելապես չեն մասնակցել ու իրենց պահանջատեր ձայնը չեն բարձրացրել: Նրանք այժմ ստիպված կլինեն սպասել՝ մինչև «լավ ժամանակներ գան», «գործարանն աշխատի», կամ նման մի բան: Եվ նրանք տեղյակ են այս մասին ու խիստ անհանգստացած են, որ հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս