Բաժիններ՝

«Localz» նախագիծը զբոսաշրջիկներին և էքսկուրսավարներին հնարավորություն կըձեռի համագործակցել միմյանց հետ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) ներկայումս տեղակայված են և ակտիվ գործունեությունն են ծավալում տեխնոլոգիական ոլորտի շուրջ 20 կազմակերպություններ: Գյումրիում իրականանություն դարձող նախագծերից է «Localz»-ը, որը թույլ կտա տեղաբնակների հանդես գալ որպես էքսկուրսավարներ և կստեղծի կապ էքսկուրսավարների և զբոսաշրջիկների միջև: Նախագծի և Գյուրմրիում ընկերության ծավալած գործունեության վերաբերյալ զրուցեցինք «Սեվեն Սմարթ» ընկերության ծրագրերի ղեկավար Դավիթ Սոխիկյանի հետ:

– Պարոն Սոխիկյան, ի՞նչ գործունեություն է ծավալում «Սեվեն Սմարթս» ընկերությունը Գյումրիում ու ԳՏԿ-ում։

– «Սեվեն Սմարթս» ընկերությունը զբաղվում է բիզնես պրոցեսները ավտոմատացնող համակարգերի նախագծմամբ և պատրաստմամբ: Մեր առաջին աշխատանքը Գյումրիում կլինի «Localz» նախագիծը: Ծրագիրը ստեղծված է զբոսաշրջիկների և էքսկուրսավարների՝ մասնավորապես տեղաբնակների, միմյանց հետ համագործակցելու համար: Այն հարթակ է, որտեղ զբոսաշրջիկները կարող են վարձել համապատասխան փորձ և գիտելիքներ ունեցող տեղաբնակների և այսպիսով կազմակերպել իրենց համար նախընտրելի անհատական ուղևորություններ: Իսկ ահա տեղաբնակներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն կիրառել իրենց գիտելիքները զբոսաշրջիկի նախընտրած էքսկուրսիան վարելու համար: Յուրաքանչյուր ուղևորություն էքսկուրսավարին կբերի միավորներ և, համապատասխանաբար, կարող է դրական կամ բացասական ազդել վերջինիս հետագա վարկանիշի վրա:

Այսպիսով, «Localz»-ի միջոցով տեղաբնակները կարող են գումար աշխատել՝ օգտագործելով իրենց գիտելիքները, իսկ զբոսաշրջիկները կստանան իրենց նախընտրած ուղևորությունը իրենց նախընտրած գնով:

Կարդացեք նաև

– Ձեր գործունեությունը ծավալելու համար ինչո՞ւ եք ընտրել հենց Գյումրի քաղաքը:

– Գյումրիում մեր ընկերության մասնաճյուղը բացելու որոշումը համահունչ էր «Localz» նախագծի գաղափարախոսությանը: «Localz»-ն ուղղված է ակտիվորեն ներգրավելու տեղաբնակներին որպես էքսկուրսավարների, «Սեվեն Սմարթս» ընկերությունը նույնպես որոշեց իր այս նախագծի իրականացումը սկսել մայրաքաղաքից դուրս, հանրապետության երկրորդ քաղաքում, Գյումրեցի ծրագրավորողների մասնակցությամբ: Այս սիմվոլիկ որոշումից զատ, Գյումրին միշտ եղել է հայազգի սիրելի քաղաքներից մեկը՝ հարուստ իր պատմամշակույթային անցյալով, տոկուն և բոլոր դժավարություններից ու դժբախտություններից հետո դեռևս լավատես ու նպատակասլաց իր նախագծերում: Հանդիպումը գյումրեցի ուսանողների և գործող ծրագրավորողների հետ ոչ պակաս տպավորիչ էր: Նրանք բոլորն էլ ունեն առաջընթացի մեծ հեռանկար: Ընտրությունը բավականին դժվար էր, սակայն մենք կարողացանք ի վերջո կազմավորել մեր ընկերության Գյումրիի մասնաճյուղի դեռևս փոքրիկ բայց տաղանդավոր խումբը:

– Քանի՞ աշխատակից ունի Գյումրիում ընկերությունը, նրանք բոլորը գյումեցինե՞ր են, թե՞ ոչ։

– «Սեվեն Սմարթս» ընկերությունը ներկա պահին Գյումրիում ունի 4 աշխատակից՝ երեք ծրագրավորող և մեկ ծրագրի ղեկավար: Նրանք բոլորն էլ գյումրեցիներ են:
Մոտ ապագայում, նոր ծրագրերի մեկնարկի հետ զուգահեռ, նախատեսում ենք ավելացնել աշխատակիցների քանակը:

– Ինչո՞ւ եք ընտրել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը գործունեություն ծավալելու համար։

– Բարեբախտաբար, ստիպված չեղանք երկար որոնել. լսելով դրական կարծիքներ գործընկեր կազմակերպություններից, կատարելով որոշ ուսումնասիրություններ համացանցում և անձամբ այցելելով կենտրոնը՝ մենք հասկացանք, որ սա հենց այն վայրն է, որտեղ կցանկանայինք բացել մեր ընկերության Գյումրու մասնաճյուղը: Կենտրոնն ուղղված է խթանելու ՏՏ տնտեսությունը Գյումրիում և, այսպիսով, ողջունում է այդ ոլորտի կազմակերպությունների ավելացումը: Կարծում ենք, շրջապատված լինելով նմանատիպ ոլորտում աշխատող ընկերություններով, երբ գտնվում ես «ծանոթ» միջավայրում, հաստատում ես նոր համագործակցություններ, ձեռք բերում համխոհներ, տեսնում վերջիններիս հաջողությունները, ոգևորված ես նրանց նորարական գաղափարներով և այդ ամենից բխող զարգացումներով և փոփոխություններով, այս ամենը ևս մեկ շարժառիթ է ընտրելու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

– Առաջիկայում ի՞ նչ զարգացումներ են սպասվում ընկերությունում:

– Ըստ ընկերության կանխատեսումների՝ դեկտեմբեր ամսին «Localz»-ի հաջող մեկնարկից 6 ամիս անց ծրագիրը կընդլայնի իր գործունեության շրջանակները Հայաստանի սահմաններից դուրս՝ սկզբում Վրաստանում, այնուհետև Հռոմում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս