Բաժիններ՝

Անխել Դի Մարիան, հնարավոր է, բաց թողնի գալիք մրցաշրջանի մեկնարկը

The independent-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 2015-16 մրցաշրջանի մեկնարկը:

Բանն այն է, որ Դի Մարիան վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության Չիլիի հետ կայացած եզրափակիչ խաղում:

Ըստ նախնական հետազոտությունների՝ Դի Մարիան կարող է շարք վերադառնալ մոտավորապես մեկ ամսից: Այսպիսով, նա կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 8-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը «Տոտենհեմն» է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս