Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառի «անցանկալի անձանց ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս գործարար, ներկայում բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղում գտնվող Գերման Ստերլիգովի ու նրա ընտանիքի անդամների անունները կներառի իր «անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևին:

Վերջինս հայտնել է, որ «Գերման Ստերլիգովի ու նրա ընտանիքի անօրինական բնակության հարցը Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ներկայում հետաքննվում է»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Գերման Ստերլիգովը հատել է Ադրբեջանի հետ սահմանն ու մուտք է գործել Հայաստանի կողմից «օկուպացված տարածքներ«՝ դրանով իսկ խախտելով «Պետական սահմանի մասին» օրենքը: Այդ հարցի ուսումնասիրությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն գործարարի անունը կներառի «անցանկալի անձանց ցուցակում»:

Հիշեցնենք, որ անկախ Ռուսաստանի պատմության մեջ ամենաառաջին միլիոնատերերից մեկը իր ընտանիքի հետ միասին Ռուսաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս