Հարձակվել են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա

Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ հարձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի վրա: 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քարով կոտրել են խանութի դռան ապակին: Ոստիկանության Կապանի բաժնում այժմ հետաքննություն է կատարվում:

Pastinfo.am-ը գրել է, որ քննության հայտնած տվյալների համաձայն`կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է:

Նշենք, որ Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Տեսանյութեր

Լրահոս