Բաժիններ՝

Հարկային մարմինը ստուգումներ կանցկացնի ՀԷՑ-ում և «Գազպրոմ Արմենիա»-ում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում հարկային ստուգումներ կիրականացվեն: ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինը հրապարակել է այն տնտեսվարողների ցանկը, որոնց մոտ այս տարի նախատեսված են ստուգումներ իրականացնել: Բացի ՀԷՑ-ից ստուգման ենթակա ընկերությունների շարքում է նաև «Գազպրոմ Արմենիան»:

Հարկ է նշել, որ այս երկու ընկերություններում էլ հարկայինը նաև անցած տարի է ստուգումներ իրականացրել: Թե ինչո՞ւ են դրանք նաև այս տարի ընդգրկվել «սև ցուցակում», հայտնի չէ: Չի բացառվում, որ էներգետիկ համակարգում առկա խնդիրներին միջամտելու և լուծման բանալի գտնելու համար իշխանությունն իր համար պահեստային տարբերակ է մշակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս