Հայաստանում ռուսական ռազմաբազայում անսպասելի ստուգումներ են սկսվել. ՌԴ պաշտպանության նախարարություն

Հայաստանում ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:

«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստականության անսպասելի ստուգմանը»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

«Անսպասելի ստուգման ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի  Էրեբունիում ավիացիոն մասի հերթապահ ուժերի ու Գյումրիի կայազորի ռազմաբազայի պատրաստականությունը խնդիրների իրականացման ժամանակ: Հատուկ ուշադրություն է դարձվելու  պրակտիկ գործողությունների հարցերին՝ կապված բազայի ստորաբաժանումների ուսումնամարզական խնդիրների իրականացմանը բարձրլեռնային Կամխուդ ու Ալագյազ զորավարժարաններում»,-նշված է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ստորաբաժանումների աշխատանքներին կհետևեն  անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս