Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը վստահ է՝ ՍԴ որոշումը կլինի ի նպաստ դիմողների

Այսօր առավոտյան Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննության ընթացքը դիմող կողմի ներկայացուցիչ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նորմալ է գնահատում: 168.am-ի հետ զրույցում Ա.Մինասյանը նշեց, որ ՍԴ նիստի կարճ տևելը պայմանավորված էր գրավոր ընթացակարգի առանձնահատկության հետ:

«Չնայած մեր բանավոր միջնորդություններին՝ բանավոր ընթացակարգով անցկացնելու, դատարանը որոշել էր գնալ գրավոր ընթացկարգով: Դա իր իրավունքների մեջ է: Բայց նույնիսկ դատավորների, զեկուցողների մոտ կային հարցեր, որոնք կարող էին պատասխանվել բանավոր ընթացակարգի դեպքում»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա վստահություն հայտնեց, որ դիմումատուների փաստարկներն այնքան ամուր են, զիլ են, պինդ են և, հաշվի առնելով, որ ի վերջո բարձրացրած հարցը վրաբերում է նաև ՍԴ կայացրած որոշման կատարմանը, ըստ էության՝ արժանապատվությանը, ՍԴ որոշումը ի նպաստ դիմողների կլինի:

Մեր հարցին, թե արդյոք դիտավորություն չկա՞, որ դատարանը նախընտրել էր գրավոր ընցակարգը, որ անցած տարվա նման գործը չձգձգվի, Ա.Մինասյանը պատասխանեց, որ դիտավորություն չի տեսնում, բացառապես ընթացակարգի բնույթն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս