Բաժիններ՝

Ներգաղթյալները գրոհել են հունական Լեսբոս կղզին

Հունական Լեսբոս կղզու իշխանությունները չեն կարողանում կասեցնել ներգաղթյալների հոսքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միայն անցած շաբաթ օրը, ըստ կղզու ոստիկանության, Լեսբոս է ժամանել 1600 մարդ:

Ոստիկանները պնդում են, որ ստիպված են աշխատել շուրջօրյա, որպեսզի հասցնեն ձևակերպել կղզի ժամանածներին, սակայն օրական հասցնում են գրանցել 300-500 մարդու:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հունիսին Լեսբոս է ժամանել 15 հազար ներգաղթյալ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է:

Ընդ որում՝ կղզու բնակչության թիվը 86 հազար է:
Ներգաղթյալների մեծ մասը իջնում է կղզու՝ Թուրքիային սահմանակից հյուսիսային հատված, ապա ոտքով հաղթահարում 40 կմ, որպեսզի կարողանան հասնել գրանցման վայր ու ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր:

Փաստաթղթերը ներգաղթյալներին թույլ կտան երկրում գտնվել 1-6 ամիս: Ներգաղթյալներին տեղավորում են նախկին մարզադաշտի տարածքում կառուցված վրաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս