Բաժիններ՝

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ Սահմանադրական դատարանում

Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտվեց ԱԺ 33 պատգամավորների ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ հարակից կարգավորումներով հակասահմանադրական ճանաչելու հայցի քննությունը: Նիստը շատ կարճ տևեց, քանի որ գրավոր ընթացակարգ էր կիրառվել:

Սակայն մինչ Դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը ՍԴ անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, որ հարցեր ունի պատասխանող կողմի՝ ԱԺ-ի ներկայացուցչին: ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, պատճառաբնելով գրավոր ընթացակարգը, հայտարարեց, որ պատրաստ չէ հարցերին պատասխանելու:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ չգիտի Բալայանի հարցերի բովանդակությունը և ճիշտ կլիներ լսել նրան: Կ. Բալայանը հետաքրքրվեց, որ եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը արտահեթ նիստով է ընդունվել, հանրային քննարկումներ, լսումներ չեն եղել, ԱԺ մշտական հանձնաժողովները եզրակացություն չեն տվել, ապա կարո՞ղ է ԱԺ ներկայացուցիչը վկայակոչել մի իրավական ակտ, որի հիման վրա նման պատասխան է տրվել:

«Չեմ կարող պատասխանել»,- հայտաարեց Հ.Սարգսյանը:
Դրանից հետո ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն, ըստ ամենայնի, կհրապարակվի մի քանի ժամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս