Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանից գնված զենքի տեղակայմանը

Ադրբեջանը դեմ է Հայաստանի կողմից Ռուսաստանից ձեռք բերված զինատեսակների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմետ Գաջիևը:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 200 մլն դոլար վարկի շուրջ: Դրամական միջոցներն ուղղվելու են 2015-2017թթ. ՌԴ-ից նոր զինատեսակներ ձեռք բերելուն:

«Օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի խախտմամբ նման տեսակի զինատեսակների տեղադրումը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցությունների միջոցով կոնֆլիկտի կարգավորմանը: Մենք վճռականորեն ասում ենք, որ այդ զինատեսակը չպետք է տեղադրվի Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում»,-RIA Novosti-ն մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս