Բաժիններ՝

Էրդողանը խոստացել է Սիրիայի հյուսիսում թույլ չտալ քրդական պետության առաջացում

Էրդողանը թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում առաջանա քրդական անկախ պետություն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրսողանը:

«Մենք երբեք թույլ չենք տա նոր պետության ստեղծում մեր հարավային սահմաններում՝ Սիրիայի հյուսիսում»,-նրա խոսքերը մեջբերում է Sputnik Ադրբեջանը:

Էրդողանը մեղադրել է քրդերին, որ նրանք էթնիկ զտումներ են իրականացնում այն շրջաններում, որտեղ կարողանում են հաջողության հասնել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարում:

Դրանով իսկ, ըստ Էրդողանի, քրդերը փոխում են Թուրքիայի սահմանակից շրջանների ժողովրդագրական կազմը, որտեղ բնակվում են նաև թուրքմեններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս