Բաժիններ՝

Ադրբեջանում մուտքը դեպի Skype արգելափակված է

Ադրբեջանում արգելափակվել են Skype-ով զրույցները: Ինչպես հաղորդում է Haqqin.az կայքը` հղում անելով Report-ին, դա պատահել է WhatsApp ծրագրի արգելափակումից մի քանի օր հետո:

Չնայած զանգերն արգելափակված են, այնուամենայնիվ, Skype-ով հաղորդագրություններ գրել հնարավոր է: Առայժմ http:/login.skype.com հասցեն արգելափակված է երկրի որոշ շրջաններում, ինչն անհնար է դարձնում սկայպ-զանգերի օգտագործումը: Ըստ տեղեկության, առաջիկա օրերին այն կարգելափակվի ամբողջ երկրի տարածքում:

Haqqin.az-ի հաղորդմամբ, Skype-ով խոսակցություններն արգելափակել են Ադրբեջանի Հատուկ պետական պահպանության ծառայության մասնագետները, իսկ դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս