Բաժիններ՝

Բենզինի գնի բարձրացման համար որևէ հիմք չկա. Մեսրոպ Առաքելյան. panorama.am

panorama.am-ը գրում է. Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով: Սա այն դեպքում, երբ միջազգային շուկայում, պայմանավորված Հունաստանում տիրող ֆինանսական ճգնաժամի խորացմամբ, նավթի գների աննախադեպ անկում է գրանցվել: Մասնավորապես, այսօր Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,39 տոկոսով՝ կազմելով 59,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ Հանձանաժողովի ուսումնասիրությունները նույնպես փաստում են, որ բենզալցակայաններում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում: «Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետևել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին և գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- Panorama.am-ին ասել էր ՏՄՊՊՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ինչո՞վ է պայմանավորված բենզինի թանկացումը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ իրականում բենզինի գնի բարձրացման համար որևէ հիմք չկա: Բենզինի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում դոլարի փոխարժեքը, սակայն կայունացման հետ մեկտեղ վերջին շրջանում փոխարժեքը նույնիսկ մի փոքր նվազել է: Ուստի, ըստ տնտեսագետի, դա նույնպես պետք է բերեր բենզինի գների նվազեցման:

Նրա խոսքերով՝ նավթի համաշխարհային գները նախորդ տարվանից սկսած մեծ տեմպերով նվազում են: Դրանով պայմանավորված, այս տարվա սկզբից Հայաստանում որոշ չափով նկատվել է բենզինի գնի նվազում:

«Հիմա նկատում ենք, որ բենզինի գները բարձրացել են, թեև նավթի գներն ավելի մեծ անկում են ապրել: Հաշվի առնելով, որ բենզինի ոլորտը, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներ Հայաստանում մոնոպոլացված են, շատ հաճախ մենք նկատում են գների բարձրացում՝ ոչ տնտեսական գործոններով պայմանավորված»,-ասել է Մ.Առաքելյանը:

Տնտեսագետը բենզինի գնի բարձացումը կապում է նաև «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխություններով: Ազգային ժողովն օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Կարծում եմ, որ հիմնականում դրանով է պայմանավորված: Ապագայում հնարավոր ծախսերի ավելացումը մեր տնտեսվարողները փորձում են ավելի շուտ կոմպենսացնել և հավելյալ շահութ ստանալ»,- նշել է Մ.Առաքելյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս