Բաժիններ՝

Ռիհաննային մեղադրել են սեքսիզմի ու կանանց հանդեպ բռնության քարոզի մեջ

Երկրպագուները քննադատել են բարբադոսցի երգչուհու վերջին տեսահոլովակը, որտեղ նա մերկ է հայտնվում: Bitch Better Have My Money երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է անցած շաբաթ, հայտնում է The Guardian-ը:
Քննադատությունը հնչել է ոչ միայն ֆեմինիստական միության կողմից, որը քննադատել է Ռիհաննային սեքսիզմի ու կանանց հանդեպ բռնության քարոզի մեջ, այլև սոցցանցի սովորական օգտատերերի:

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ երգչուհին ու նրա համախոհները առևանգում են մի հարուստ կնոջ ու փրկագին են պահանջում: Սոցցանցի օգտատերերի վրդովմունքը հարուցել է այն պահը, երբ հանցագործները մերկացնում են զոհին ու նրան կտտանքների ենթարկում:
The Guardian-ի խմբագիր Բարբարա Էլենը տեսահոլովակը բնութագրել է որպես «բացարձակապես կնատյացական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս