Բաժիններ՝

Սթիվեն Ջերրարդը «Գելեկսիի» երկրպագուների համար գնել է 500 շիշ գարեջուր

«Լիվերպուլի» նախկին ավագը գրագետ ձևով հարաբերություններ է հարթում նոր երկրպագուների հետ:

Շաբաթ օրը Լոս Անջելեսում «Գելեկսիի» և «Տորոնտոյի» միջև կայացած խաղի ընդմիջման ժամանակ պաշտոնապես ներկայացվել է Սթիվեն Ջերրարդը: Արարողությունից առաջ հայտնի անգլիացին անակնկալ էր պատրաստել «Գելեկսիի» երկրպագուների համար` հյուրասիրելով նրանց գարեջուր:

Ընդհանուր հաշվով, երկրպագուները Ջերրարդի հաշվին խմել են 500 շիշ գարեջուր. հաղորդում է The Mirror-ը:

Երեքշաթի օրը անգլիացին կանցկացնի իր առաջին մամլո ասուլիսը, որից հետո առաջին անգամ «Լոս Անջելեսի» կազմում դուրս կգա մարզման: Նրա առաջին խաղը կայանալու է հուլիսի 17-ին` «Սան Խոսե Էրտվեյքսի» դեմ հանդիպման ժամանակ:

Նախորդ 17 մրցաշրջանները Ջերրարդն անցկացրել է «Լիվերպուլում»: Մերսիսայդցիների կազմում նա անց է կացրել 708 խաղ, խփել է 186 գնդակ, նվաճել է Անգլիայի 2 գավաթ, Անգլիայի լիգայի 3 գավաթ, և 2004-05 թթ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս