Բաժիններ՝

Լիոնել Մեսսին հրաժարվել է Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակից

Դա դարձել է պարգևատրման արարողության մեկնարկի ուշացման պատճառ:

«Անհավանական է: Մեսսին հրաժարվել է 2015թ. Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակից»,- գրել է իտալացի լրագող Տանկրեդի Պալմերին:

Նա ցանկանում է խուսափել նույնպիսի նվաստացումից, ինչպիսին էր 2014թ. Աշխարհի առաջնությունը: Դա դարձավ պարգևատրման արարողության մեկնարկի 10 րոպեանոց ուշացման պատճառ: Նրանք ցանկանում էին համոզել Մեսսիին, իսկ մարզադաշտում բոլորը տարակուսում էին, թե ինչու ոչինչ տեղի չի ունենում»:

Եզրափակիչ խաղն ավարտվել է հետխաղային 11 մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում չիլիացիները հաղթեցին արգենտինացիներին` 4:1 հաշվով:

Ամերիկայի գավաթի 6 խաղում Լիոնել Մեսսին խփել է 1 գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս