Բաժիններ՝

WBO-ն կզրկի Ֆլոյդ Մեյվեզերին չեմպիոնական գոտուց

WBO-ի կանոնների համաձայն, բռնցքամարտիկն իրավունք չունի տիրել գոտիների` միաժամանակ մի քանի քաշային կարգերում:

Մեյվեզերը տիրում է WBO վարկածով տիտղոսների` նկիսամիջին քաշային կարգում, ինչպես նաև՝ WBC և WBA վարկածներով տիտղոսների` առաջին միջին քաշային կարգում:

Ինչպես հայտնում է ESPN-ը, WBC-ն և WBA-ը խախտում են ռեգլամենտը, ուստի WBO-ն պատրաստվում է ետ վերցնել գոտին Մեյվեզերից:

Հայտնի է դարձել նաև, որ Մեյվեզերը բաց է թողել Պակիաոյի հետ մենամարտի համար` 200 հազար դոլար մուտքավճարի ժամկետը:

Մայիսի սկզբին Մեյվեզերն իր անցկացրած 48 մարտերում տարել է 48-րդ հաղթանակը` պարտության մատնելով ֆիլիպինցի Մենի Պակիաոյին:

Այդ մենամարտից հետո Մեյվեզերը պահպանեց WBA և WBC վարկածներով գոտիները և նվաճեց WBO-ն, որը պատկանում էր նրա մրցակցին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս