Բաժիններ՝

Գները կնվազե՞ն

Այս տարվա առաջին 5 ամիսների տվյալներով Հայաստանում ամենաբարձր աճ գրանցել է գյուղատնտեսության ոլորտը՝ 6%։ ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով, գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ։ Ու քանի որ գյուղմթերքը սպառողական զամբյուղի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, այլ լուրջ գնաճային ճնշումներ էլ չկան (ներքին ու արտաքին), կարելի էր ենթադրել, որ գների ընդհանուր մակարդակը կարող է տարվա ընթացքում իջնել։

Սակայն ԿԲ-ն միևնույն ժամանակ նշում է, որ գները ոչ միայն չեն նվազի, այլև կգտնվեն թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 5.5%-ին մոտ։ Ու դա հիմնավորում է նախևառաջ էլեկտրաէներգիայի թանկացմամբ։

«Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 թ-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»,- նշված է ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ:

Սակայն ամբողջ հարցն այն է, որ էլեկտրաէներգիան փաստացի չի թանկանալու։ Չէ, իհարկե, ՀԷՑ-ին վճարելվու է ավելի բարձր գին՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի համար։ Սակայն սպառողները չեն վճարելու այդ տարբերությունը, և այն հակակշռող գնաճային ազդեցությունը, որը պետք է ունենար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, այլևս կորցնում է իր դերը։ Ստացվում է, որ գնանկմանը հակակշռող գործոններից մեկը վերանում է ու մնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս