Այս հզոր թեյը կօգնի ուռած ոտքերի դեպքում

Ոտքերի ուռածությունն արյան վատ շրջանառության և երակային անբավարարության նախնական նշան է: Սովորաբար երակները հետևում են, որ արյունը հոսի դեպի սիրտ՝ այսպես կոչված, միակողմանի փականի միջոցով: Երբ այդ փականը թուլանում է կամ դադարում է աշխատել,  արյունը հոսում է դեպի ներքև՝ թույլ տալով, որ հեղուկը կուտակվի ներքին վերջույթներում, հատկապես՝ ոտնաթաթերում:

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչո՞ւ է այս առողջական խնդիրն ի հայտ գալիս մարդկանց մոտ: Դրանցից են՝ մարմնի ավելորդ քաշը, աղով հարուստ սննդակարգը, հղիությունը, երկարատև նստած կամ կանգնած մնալը:

Այնուամենայնիվ, կան մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն կանխարգելել ոտքերի ուռածությունը: Դրանք են՝

  • Երբ պառկած եք, ոտքերը բարձրացրեք սրտից վեր
  • Ոտքերի մարզանք կատարեք
  • Կարգավորեք սննդակարգը, կրճատեք աղը
  • Խուսափեք կիպ հագուստներ կրելուց
  • Մաղադանոսի թեյ խմեք

Մաղադանոսի թեյ խմելն իսկապես կարող է օգնել ազատվել ոտքերի ուռածությունից, քանի որ այս խոտաբույսը պարունակում է բազմաթիվ սննդարար տարրեր: Մաղադանոսի մեկ այլ օգտակար հատկանիշն այն է, որ այն ունի միզամուղ հատկանիշներ,  որոնց շնորհիվ էլ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պատրաստել այս պարզ թեյը

Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատեք: 5 թեյի գդալ մաղադանոսը  եռացրեք կես լիտր ջրի մեջ 5 րոպե: Ապա թողեք մնա 20 րոպե և սառեցրեք: Եռացրած մաղադանոսը քամեք: Ստացված թեյի մեջ կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել՝ համը հարստացնելու համար:

Օրական 3անգամ խմեք այս թեյը՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս