Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն Լյուբով Կազարնովսկայային կներառի անցանկալի անձանց սև ցուցակում. РИА Новости

Ադրբեջանը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային սև ցուցակում է ներառել: Մոտ 300 ազգանուն ներառող այդ ցուցակի մեջ ներառված են այն օտարերկրացիները, ովքեր, առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության, այցելում են Լեռնային Ղարաբաղ:

Օրերս Լեռնային Ղարաբաղ այցելած, ռուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը ևս կներառվի Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին РИА Новости-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ռուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան խախտել է «Ադրբեջանի պետական սահմանի» մասին օրենքը` ապօրինաբար այցելելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածք: Կապված այս դեպքի հետ` համաձայն համընդհանուր ընթացակարգի, նրա անունը կներառվի անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է Հաջիևը:

Ավելի վաղ, օպերային երգչուհի և մանկավարժ Լյուբով Կազարնովսկայան այցելել էր Ստեփանակերտ, որտեղ վարպետության դաս էր անցկացրել երաժշտական քոլեջում: Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, սա երգչուհու` Լեռնային Ղարաբաղ առաջին այցելությունը չէր:

Ադրբեջանի իշխանություների կողմից կազմված սև ցուցակում ներառված է ավելի քան 300 ազգանուն, որը 2013թ. հրապարակվել է այդ երկրի ԱԳՆ-ի կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս