Բաժիններ՝

«Ես ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում». Սերխիո Ռամոս

Աստղային ֆուտբոլիստը ոչինչ չգիտի «Մանչեսթեր Յունայթեդ»` իր տեղափոխման մասին:

«Թագավորական ակումբի» պաշտպանը ժխտում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարելու փաստը: Նա հայտարարել է նաև, որ ոչ մի պրոբլեմ չունի Ֆլորենտինո Պերեսի հետ:

«Ես ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում: Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- հակիրճ պատասխանեց Ռամոսը` մադրիցնիների ղեկավարության հետ կոնֆլիկտի և «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ տրանսֆերի մասին հարցին: Այնուամենայնիվ, Cuatro հեռուստաալիքի լրագրողների հարցը` «Ռեալում» մնալու մասին` Սերխիոն անտեսեց:

Ֆուտբոլիստը ակնհայտորեն տրամադրված չէր մեկնաբանություններ անելու համար: «Ռեալ Մադրիդից» «Մանչեսթեր Յունայթեդ» Ռամոսի տեղափոխվելը ամառային տրանսֆերի գլխավոր պատմությունն է: Ըստ շշուկների, «Ռեալը» պաշտպանի համար ուզում է ստանալ մոտ 80 մլն երվո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս