Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Ռեալ Մադրիդին». «Առանց Ռամոսի՝ Դե Խեայի տրանսֆերը չի կայանա»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ևս մեկ մրցաշրջան պահել դարպասապահ Դավիդ Դե Խեային:

The Guardian-ը տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկության մասին` հասնել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսի տեղափոխմանը, որին Լուի Վան Գալը տեսնում է թիմի պաշտպանության լիդերի դերում: Եթե մադրիդյան կողմը հրաժարվի վաճառել Ռամոսին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնի Դե Խեային` հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 1 տարուց:

Ակումբը պատրաստ է գնալ ռիսկի և 1 տարվա ընթացքում փորձել համոզել իսպանացուն` նոր համաձայնագիր ձևակերպել:

Քանի որ «Ռեալի» հետ ոչ մի պայմանավորվածություն չկա, ապա սպասվում է, որ Դե Խեան հուլիսի 6-ին թիմի հետ կանցնի մարզումների:

Եթե իրավիճակը մինչև հուլիսի 1-ը մնա այդպիսին, ապա Դավիդ Դե Խեան նախամրցաշրջանային խաղերի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կմեկնի ԱՄՆ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս