Բաժիններ՝

Գտնվել են 48 մլն տարեկան մողեսի մնացորդներ, որը քայլել է ջրի վրայով

Գիտությանն անհայտ կենդանին ստացել է Babibasiliscus alxi անվանումը:
Գիտնականները Վաշինգտոնում հայտնաբերել են 48 մլն տարեկան մողեսի մնացորդներ, որը ունեցել է ջրի վրայով քայլելու կարողություն:

Ինչպես հաղորդում է PLоS ONE ամսագիրը, գիտությանն անհայտ կենդանին սողունների Corytophanidae հնագույն ընտանիքին է պատկանում:
Մողեսը ստացել է Babibasiliscus alxi անվանումը:
Corytophanidae ընտանիքի որոշ ժամանակակից տեսակների ներկայացուցիչները իրենց` ջրի վրայով քայլելու հատկության շնորհիվ ստացել են Jesus lizard (Հիսուս Մողես) անվանումը:

Հնէաբանները պնդում են, որ մողեսը եղել է գիշատիչ և որսացել է փոքր օձեր, ձկներ և միջատներ:
Հետազոտողները վստահ են, որ Babibasiliscus alxi մողեսի մնացորդների հետազոտությունը կօգնի գիտնականների ավելի լավ հասկանալ սողունների էվոլյուցիան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս