Բաժիններ՝

Facebook-ը հեռացրել է իր միասեռականությունը խոստովանած դեռահասի գրառումը

Facebook-ը հեռացրել է միասեռական դեռահասի գրառումը սոցցանցի հայտնի Humans of New York էջից, գրում է The Telegraph-ը:

«Ես միասեռական եմ ու ես վախենում եմ, թե ինչպիսին կլինի իմ ապագան ու որ ես դուր չեմ գա մարդկանց»,-թերթը մեջբերում է գրառումը:

Այն սոցցանցը հեռացրել է, այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են դրա տակ բազմաթիվ մեկնաբանություններ թողնել:

Աջակցության խոսքեր են գրել բազմաթիվ օգտատերեր: Իր աջակցություննէ հայտնել նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Humans of New York-ը հայտնի խումբ է Facebook-ում, այն ունի ավելի քան 13 մլն օգտատեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս