Բաժիններ՝

ՀԷՑ-ը կտուգանվի 70 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա նիստում՝ հուլիսի 8-ին, 13 տարբեր որոշումներով 70 մլն դրամ տուգանքի է ենթարկելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը: Որոշումներից մեկով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, մնացածը՝ 5-ական:

Խոշոր տուգանքը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ՀԾԿՀ սահամանծ կարգը խախտելու հետ: ՀԷՑ-ի տնօրինություն ըորոշել է վերջին ամիսներին նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ հաստատել, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնելմիայն, այն դեպքում եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելուն պատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմացվճարների հաշվին մարելուպայմանով: Սակայն ՀԾԿՀ որոշմամբ սպառողը պարտավոր է միայն միացման վճարները մուծել:

Մնացած դեպքերում ՀԷՑ-ը խնդիրներ է հարուցել սպառողներին համակարգին միացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս