Մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի ջանքերը ԼՂ կարգավորման հարցում մոտ ապագայում արդյունք կտան. Ալիևի ուղերձը՝ Օբամային

Ադրբեջանական Trend.az գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության օրվա առիթով ի դեմս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորել է ամերիկացիների ազգային տոնը:
Շնորհավորանքում ասվում է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նշվում է, որ բազմաթիվ ոլորտներում համագործակցությունը բարձրացել է ռազմական համագործակցության մակարդակի:

Շնորհավորանքում Ալիևը չի շրջանցել նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանն առնչվող հարցերը: «Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող կողմ ու անձամբ Ձեր ջանքերը, պարոն նախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում, օկուպացված տարածքների ազատագրման,  ադրբեջանցի մեկ միլիոնից ավելի փախստականների վերադարձը հայրենի հողեր, ովքեր հայտնվել են փախստականի ու բռնի պարտադրվածի կարգավիճակում, մոտ ապագայում արդյունք կտան»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս