Բաժիններ՝

Այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարվելու են վճռական քայլերի մասին

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօր իրենք սկսելու են շարժման վճռական փուլը: Նա տեղեկացրեց այսօր ժամը 21:00-ից հայտարարվելու է շարժման համակարգող խմբի որոշումը, որը ներկայացնելու են ժողովրդին ու ժողովրդի կարծիքը լսելուց հետո անցնելու են վճռական քայլերի:

Նա հայտարարեց, որ ինքն ավել բան չի ասելու: Իսկ եթե ժողովուրդը հավանություն չտա իրենց առաջարկներին, ուրիշ առաջարկներ են ներկայացնելու. «Լինելու է խաղաղ բնույթի, բայց լինելու են վճռական քայլեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս