Բաժիններ՝

Ձեզ մոտ ադմինիստրատիվ ծառայությունների աղետ է. Սաակաշվիլին աշխատանքից ազատել է միանգամից 21 պաշտոնյայի

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անարդյունավետ աշխատելու համար աշխատանքից ազատել է ադմինիստրացիայի երկու դեպարտամենտի ավելի քան 20 պաշտոնյայի: Այդ մասին հայտնում է տեղի o1.ua պարբերականը:

Խորհրդակցության ժամանակ Սաակաշվիլին լսել է ներքին աուդիտի դեպարտամենտի, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության, կոռուպցիայի կանխարգելման ու հայտնաբերման վարչության զեկույցները: Առաջին դեպարտամենտում զեկուցվել է 3 ստուգումների մասին, որ իրականացվել են 1 տարում, երկրորդ դեպարտամենտը չի կարողացել ներկայացնել կառուպցիայի բացահայտման ոչ մի դեպք:
Դրանից հետո Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքացիներից շարունակ բողոքներ է լսում կաշառակերության մասին

«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար հարկավոր է վճարել, արագացնելու համար՝ կրկնակի վճարել: Ներդրողները բողոքում են, որ ամեն թույլտվության համար իրենցից փող են ուզում, իսկ ձեզ մոտ «որոշ խախտումներ» են: Ձեզ մոտ ադմինիստրատիվ ծառայությունների աղետ է»,-ասել է նա:

Սաակաշվիլին նշել է, որ իզուր է ծախսել իր ժամանակը ու հրամայել է լիկվիդացնել երկու դեպարտամենտները: Նա խոստացել է կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները փոխանցել հասարակությանը՝ հայտարարելով, թե պատրաստ է դրա համար ադմինիստրացիայում տարածք տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս