Գիտնականները մշակել են ալկոհոլի կախվածությունից ազատվելու խաղ

Վիրտուալ իրականության ռեսուրսների օգտագործումն օգնել է փորձարկման մասնակիցներին ընդմիշտ ազատվել քրոնիկ հարբեցողությունից:

Սեուլի Չունան համալսարանաի կորեացի նարկոլոգների խումբը ներկայացրել է վիրտուալ իրականության օգնությամբ ալկոհոլիզմի դեմ պայքարի առաջին հաջողությունները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Studies on Alcohol and Drugs ամսագրում:

Փորձարկմանը մասնակցել են 12 կամավորներ, որոնք տառապում էին ալկոհոլիզմի քրոնիկ տեսակով: Վիրտուալ ռեսուրսների օգտագործմամբ բուժման նոր մեթոդիկայի հիմքում ընկած է, այսպես կոչված, պայմանական ռեակցիայի թուլացման ֆենոմենը:
Հետազոտողների կողմից ստեղծված խաղը օգնում է միացնել բացասական էմոցիաները` բուժվող հիվանդին անհանգստացնող առարկայի հետ:

Խաղի ժամանակ մասնակիցները հայտնվում են մոդելավորված տարբեր իրավիճակներում: Նրանցից ոմանց թույալտրվում էր թուլանալ, իսկ մյուսներին ցուցադրվում էր ալկոհոլի և դրա չարաշահման հետևանքների տեսարանանները:
Այդ ժամանակ գիտնականները տամոգրաֆների օգնությամբ հետևում են մասնակիցների ուղեղների աշխատանքին` մինչև այն պահը, երբ հաճույքի կետը վերադառնում է նորմալ վիճակի:

Ուսումնասիրությունների համահեղինակ Դուգա Հանի խոսքերով, նման վիրտուալ թերապիան ի զորու է լիովին ձևափոխել ալկոհոլիզմի կլինիկական բուժման ֆորմատը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս