Բաժիններ՝

«Միլանը» պայմանավորվել է Բակկայի հետ, «Լիվերպուլը» կգնի Բենդեկեին. տրանսֆերային նորություններ

«Միլանը» հաստատել է Կարլոս Բակկայի տրանսֆերը

«Միլանի» պաշտոանական կայքը հայտարարել է հարձակվող Կարլոս Բակկայի տեղափոխման հարցում «Սևիլիայի» հետ պայմանավորվածության ձեռքբերման մասին: Կոլումբիացուն մնում է անցնել բուժզննությունը և ակումբի հետ համաձայնեցնել անձնական պայմանագիրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողի համար իտալացիները վճարելու են 30 մլն եվրո:

Լուիս Ադրիանոն պայմանավորվել է «Միլանի» հետ

Բրազիլացու պայմանագիրը «Շախտյորի» հետ վերջանում է 2016 թ. հունվարին, բայց «Միլանը» ցանկանում է գնել հարձակվողին արդեն ամռանը: Transfer Sources-ի տեղեկությամբ՝ Ադրիանոն տվել է «Միլան» տեղափոխվելու իր համաձայնությունը և համաձայնեցրել է անձնական համաձայնագրի պայմանները: Լուիսի տրասնֆերի արժեքը կկազմի 8 մլն եվրո:

«Նյուքասլը» ցանկանում է վարձել Բալոտելիին

Winnersports-ի տեղեկությամբ, «Նյուքասլը» ցանկանում է 1 տարվա վարձավճարով իր կազմում տեսնել Մարիո Բալոտելիին: Գործարքի իրականացման համար մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «կաչաղակների» գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենը: Անգլիացուն չի կանգնեցնում նույնիսկ այն փաստը, որ Պրեմիեր լիգայի անցյալ տարվա մրցաշրջանում իտալացին խփել է ընդամենը 1 գնդակ:

Կրիստիան Բենդեկեն 1 ոտքով արդեն «Լիվերպուլում» է

Կարմիրները, թերևս, բաց կթողնեն Բալոտելիին, որովհետև ավարտին մոտ է արդեն Բենդեկեի հարցով գործարքի իրականացումը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլլան» չեն կարողանում պայմանավորվել տրանսֆերի արժեքի հարցում, բայց Transfer Sources-ը հայտնել է, որ համաձայնության հասնելը մոտ է:

«ՊՍԺ»-ն նորից քննարկում է Դի Մարիայի տարբերակը

Չորեքշաբթի ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հանել է «ՊՍԺ»-ի դեմ կիրառվող սանկցիան: Դա քանդել է փարիզեցիների ձեռքերի կապերը, որոնք, L’Equipe-ի տեղեկությամբ, վերականգնել են իրենց հետաքրքրությունն Անխել Դի Մարիայի նկատմամբ, ում համար «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է մոտ 60 մլն եվրո: Եթե չստացվի ձեռք բերել արգենտինացուն, ապա «ՊՍԺ»-ն կփորձի գնել «Ռոմայի» խավբեկ Միրալեմ Պյանիչին:

Ինչպես նաև:

«ՊՍԺ»-ն դիտարկում է Պեդրոյին, Լյակազետային և Տրապային հրավիրելու տարբերակները:

Եթե Զլատան Իբրահիմովիչը հեռանա «ՊՍԺ»-ից, ապա փարիզեցիների գլխավոր նպատակը կլինի Քարիմ Բենզեման:

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է Կասիլիասին վճարել աշխատավարձի մի մասը, որպեսզի Իկերն արդեն գնա ուրիշ ակումբ: AS-ի տեղեկությամբ, իսպանացին բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ:

Վիկտոր Ֆայզուլինը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Զենիթի» հետ:

Լուկաս Օկամպոսը հինգ տարով պայմանագիր է ստորագրել «Մարսելի» հետ:

«Սանդերլենդը» պատրաստ է Լոմբերտսի համար վճարել  յոթ մլն եվրո:

Ստեֆան Մբիան ավարտեց տրանսֆերը «Տրազբոն Սպորի» հետ: Թուրքական ակումբի հետ պայմանագիրը կնքված է 3 տարով:

Մարտին Մոնտոյան բուժզննություն է անցել «Ինտերում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս