Բաժիններ՝

iPhone 6S-ի ներքին մասերի առավելությունները. արագ LTE և մեծ մարտկոց

iPhone 6S-ը Apple-ի մյուս սմարտֆոնների համեմատ շատ առավելություններ ունի, բայց այսօր ուզում ենք խոսել երկու շատ կարևոր հատվածների մասին. արագ LTE-ի և մեծ մարտկոցի: Երկար սպասված IOS9-ի հետ միասին, սրանք կարող են օգնել, որպեսզի սմարտֆոնի մարտկոցը մի քանի անգամ ավելի երկար ծառայի և լիցքավորման կարիք չունենա:

iPhone 6S-ի մայր պլատայի լուսանկարները փաստում են, որ նոր սմարտֆոնը դիմում է Qualcomm 9×35 Gobi MDM9635M մոդեմի օգնությանը, որը պահպանում է տվյալների փոխանցման LTE Category 6 չափանիշը: Այստեղ ընդգծվում է առանց լարերի կապի պատասխանատու Qualcomm MDM9635M չիպը, որը թույլ է տալիս սմարտֆոնին կատարել 300 մեգաբիտը 1 վայրկյանում արագությամբ բեռնում: Սա նաև ունի 9X35 կոդավորված անվանումը:

Դեռ հայտնի չեն նոր սմարտֆոնի հետևի տեսախցիկի առանձնահատկությունները, որի մասին շատ են խոսում: Շատ են խոսում նաև նոր սմարտֆոնի էկրանի հնարավորությունների մասին: Այս հնարավորությունների որոշ մասը գործածվում է նար iPhone6-ի և iPhone6 Plus-ի դեպքում: Նոր էկրանի հնարավորությունների շնորհիվ՝ տվյալների փոխանցումը կլինի 2 անգամ ավելի արագ: Իհարկե, պետք է նշել, որ հնարավորությունների արհեստական ավելացումն օպերատորներին թույլ չի տա օգտագործել դրանք հարյուր տոկոսով:

Բոլոր հնարավորությունները հասանելի են լինելու մոդեմային չիպի միջոցով, որը ներկայացվել է 2013 թվականին թայվանական Qualcomm  ընկերության կողմից:

Կարդացեք նաև

Նկարներից կարելի է ենթադրել, որ Apple-ի նոր սմարտֆոնը՝ iPhone6S-ը, արտաքինով չի տարբերվի Aplly-ի մնացած սմարտֆոններից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս