Բաժիններ՝

Շակիրան մեղադրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ռասիզմի մեջ

MTV Video Music Awards-ի, «Գրեմիի», «Լատինական Գրեմիի», Billboard Music Awards-ի, Billboard Latin Music Awards-ի բազմակի դափնեկիր, լատինաամերիկյան երգչուհի Շակիրային վրդովվեցրել էին Թրամփի խոսքերը` մեքսիկացի ներգաղթյալների մասին:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ երգչուհի Շակիրան Twitter-յան իր էջում մեղադրել է ամերիկացի միլիարդատիրոջը ռասիզմի մեջ:
Շակիրայի վրդովմունքի պատճառ են դարձել Դոնալդ Թրամփի շովինիստական արտահայտությունները` մեքսիկացիների, ինչպես նաև այլ լատինաամերիկացիների հասցեին:

Մի քանի շաբաթ առաջ հանրապետական թեկնածուն մեքսիկացի ներգաղթյալներին անվանել է հանցագործներ և բռնարարներ` նշելով, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում «իր ոչ լավագույն մարդկանց, այլ նրանց, ովքեր պրոբլեմներ ունեն»:
«Նրանք ԱՄՆ են ներկրում թմրանյութեր և հանցագործություն»,- ընդգծել է Թրամփը:
Շակիրան շատ կտրուկ արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերին.

«Սրանք մի ծեր մոլագարի արատավոր ռասիստական խոսքեր են, որոնք կբերեն երկիրը պառակտման և վնաս կհասցնեն ԱՄՆ-ի ժողովրդավարությանը»,- գրել է երգչուհին իր Twitter-յան էջում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս