Ակցիայի մասնակիցները մի պահ կանգ առան Մաշտոցի պողոտայում, ապա շարունակեցին իրենց երթը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարոց իրազեկման ակցիայի մասնակիցներն այժմ Մաշտոցի պողոտայում են: Նրանք մի պահ կանգ առան Մաշտոցի պողոտայում, ապա շարունակեցին իրենց երթը: Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն Ազատության հրապարակից դուրս գալով` անցան Հյուսիսային պողոտայով, Աբովյան, Ամիրյան փողոցներով, այժմ Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Բաղրամյան պողոտա:

Տեսանյութեր

Լրահոս