Բաժիններ՝

Վրաստանը Ռուսաստանից պահանջում է 70,32 մլն եվրո փոխհատուցում

Վրաստանը Ռուսաստանից պահանջում է 70,32 մլն եվրո բարոյական փոխհատուցում, որը պատճառվել է 2006 թվականին Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար Ռուսաստանից արտաքսելու հետևանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի արդարադատության նախարարությանը:

Նշվում է նաև, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը 2014թ. սեպտեմբերի 3-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու խնդրել որպես միջնորդ դատարանում օգնություն ցուցաբերել ՌԴ-ի հետ բանակցությունների անցկացման հարցում:
Ի պատասխան՝ Վրաստանի կառավարությանն ասվել էր, որ դատարանը ավելի նպատակահարմար է համարում միանալ բանակցային գործընթացին ավելի ուշ, այն  բանից հետո, երբ կողմերը դատարանին կներկայացնեն փոխհատուցման իրենց դիրքորոշումները:

Վրաստանի արդարադատության նախարարությունը Ռուսաստանից մինչ օրս ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
«Բարոյական վնասի համար Վրաստանը Ռուսաստանի իշխանություններից պահանջում է 70 320 000 եվրո: Այդ գումարը հիմնավորված է Ստրասբուրգի դատարանի նմանատիպ գործերով նախադեպային որոշումներով»,-ասված է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս