Բաժիններ՝

Ֆիլիպիններում լաստանավի աղետի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Մինչև 51 մարդ է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:

Ֆիլիպինների առափնյա պահպանության տվյալով՝ հաջողվել է փրկել 141 մարդու: Դրա հետ միասին՝ մարդկանց առավելագույն քանակը, որը կարող է տեղափոխել լաստանավը, 187 մարդ է:

Ինչպես հաղորդվել է, Kim Nirvana լաստանավը, որում գտնվել է 173-200 մարդ, նախօրեին շրջվել է Օրմոկ քաղաքից Կամոտես կղզի տանող ճանապարհին:
Նավը խորտակվել է ափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս