Բաժիններ՝

Արա Բուդաղյանին Գորիսի ԱԱԾ-ից տեղափոխում են Երևան. news.am

Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, Գորիսի ԱԱԾ-ից տեղափոխում են Երեւան: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նա դուրս է եկել Գորիսի ԱԱԾ-ի շենքից, նստել մեքենան եւ գալիս են Երեւան: Նրա կարգավիճակն անհայտ է:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել նրա եղբորից՝ գնդապետ Արտակ Բուդաղյանից: Վերջինս ասաց, որ ծառայության մեջ է եւ որեւէ բանից տեղյակ չէ: «Եկել են, առավոտ շուտ տունը խուզարկել, զրուցելով դուրս են եկել, գնացել, ոչնչից տեղյակ չեմ»,-ասաց Արտակ Բուդաղյանը:

ԱԱԾ-ից այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չեն տալիս:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս