Բաժիններ՝

Սևանա լճում 17-ամյա ջրահեղձվողի են փրկել

Հուլիսի 3-ին, ժամը 15.54-ին թիվ 20 ՀՋՋ ջրափրկարարը Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել է ջրահեղձվող քաղաքացու:

Ջրափրկարարը լճից դուրս է բերել Օ. Հ.-ին (ծնվ. 1998 թ.), ով տեղափոխվել է հանրային լողափի բուժկետ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն. առողջական վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս