Բաժիններ՝

Հայկական ակումբներն առաջադիմել են 3 հորիզոնականով

Հայաստանը 3 տեղով առաջադիմել է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում և այժմ 48-րդ տեղում է:

Պատճառն  այն է, որ հայկական 4 թիմեր սկսեցին ելույթները եվրագավաթների 2015/16թթ. խաղարկություններում և բավականին հաջող հանդես եկան: Առաջին հանդիպումներից հետո, Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչներն էլ հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունեն:

Եվրոպայի լիգայում «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը»՝ 1:0 հաշվով շոտլանդական «Սենտ Ջոնսթոնին», «Ուլիսը» հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս