Բաժիններ՝

Սերիալների պրեմիերաների ցանկ. հուլիս 2015

Կինոոլորտում մասնագիտացված կայքերն առանձնացրել են 2015թ. հուլիս ամսվա ամերիկյան սերիալների պրեմիերաների գրաֆիկը: Սերիալների սիրահարներին այս ամիս առաջարկվում են տարբեր կոմեդիաներ, գիտաֆանտաստիկ, անիմացիոն, սարսափ ու միստիկ սերիալներ: Դրանք կարող եք դիտել ինչպես՝ համապատասխան հեռուստաալիքներով, այնպես էլ՝ մասնագիտացված կայքերում՝ որոնելով ձեր նախընտրած սերիալը:

Չորեքշաբթի, 1 հուլիսի

«Սահմաններից դուրս» (CBS)- գիտաֆանտաստիկ դրամայի երկրորդ սեզոնի կենտրոնում աստղագնաց Մոլլի Բուդսն է (Հոլի Բերի), որը հիմա պետք է լեզու գտնի միանգամից երկու երեխաների և երկու նոր տղամարդկանց՝ գեներալ Թոբիաս Շեփարդի (Դևիդ Մորիսի) և գլուխների որսորդ Ջ. Դ. Ռիխտերի (Ջեֆրի Դին Մորգան) հետ: Սերիալը խոստանում է ավելի շատ դրայվ, ռոմանտիկա ու սեքս:

Երկուշաբթի, 6 հուլիսի

Կարդացեք նաև

«Վազք կյանքի հետևից» (ABC Family)- երկրորդ սեզոն, երիտասարդ աղջիկ Էյպրիլի (Իտալիա Ռիչի) մասին, ով քաղցկեղով հիվանդ է: Առաջին սեզոնը, որը թողարկվում էր երեքշաբթի օրերին, գրավեց մեծ լսարան 18-34 տարեկան կանանց շրջանում:

Հինգշաբթի, 9 հուլիսի

«Դոմինիոն» (Syfy)- պայքարն ընկնող հրեշտակների և մարդկանց միջև, որոնք գտնվում են Միքայել հրեշտակապետի հովանավորության տակ, կշարունակվի նաև երկրորդ սեզոնում, որը կազմված է 13 էպիզոդից:

Կիրակի, 12 հուլիսի

«Ռեյ Դանովան» (Showtime)- երրորդ սեզոնը Ռեյ Դանովանի մասին պատմող սերիալի, որտեղ կան մարտական տեսարաններ, զենքեր, ընտանեկան խնդիրներ և այլն:

«Սեքսի վարպետը» (Showtime)- երրորդ սեզոնում դեպքերը շարունակվում են 9 տարի անց, և հերոսները, նաև հեռուստադիտողները, ընկնում են 1966թ.: Բիլլ Մաստերսը (Մայքլ Շին) ու Վիրջինիա Ջոնսոնը (Լիզի Կապլան) հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հրապարակում են իրենց տանջանքի մասին՝ սեքսն ուսումնասիրելու ժամանակ:

«Լարվածություն» (FX)- երկրորդ սեզոնի 30 էպիզոդ որսորդների թիմի մասին, որոնք հետապնդում են Խավարի տիրակալին: Գիլյերմո Դել Տորոն նշում է, որ երկրորդ սեզոնն ավելի ազդեցիկ է լինելու, քան առաջինը, հայտնվելու են նոր հերոսներ, հները բացահայտվելու են նոր կողմերից:

Չորեքշաբթի, 15 հուլիսի

«Հեֆիգանի շոուն» (TV Land)- պրեմիերա նոր կոմեդիկ սերիալի, որի սցենարի հեղինակը Ջիմ Հեֆիգանն ու իր կինը՝ Ջենի Հեֆիգանն են:

«Ինքնակոչը» (TV Land)- ևս մեկ կոմեդիայի պրեմիերա TV Land-ից: Այստեղ պատմվելու է մի անգործ ու ազարտային խաղերի սիրահար երիտասարդի մասին, ով թաքնվելով վաշխառուներից՝ իրեն համասեռամոլի տեղ է դնում:

Հինգշաբթի, 16 հուլիսի

«Սեքս, ընկերներ և ռոքընռոլ» (FX)- նոր կոմեդիա, որի գլխավոր հերոս Դենիս Ռիլին մարմնավորելու է մի երաժշտի, ով փորձում է վերադարձնել նախկին կարիերան և հավաքում է ռոքընռոլի նոր խումբ:

«Ամուսնացածները» (FX)- ընտանեկան զույգի մասին պատմող կոմեդիայի երկրորդ սեզոնը, որը կազմված է 13 սերիայից:

Ուրբաթ, 17 հուլիսի

«Բոջեկ ձին»(Netflix)- անիմացիոն սերիալ մեծահասակների համար:

Շաբաթ, 18 հուլիսի

«Դժոխքը անիվների վրա» (AMC)- ճանապարհորդությունը հրեշտակների առաջին դասի երկաթե ճանապարհով՝ մոտենում է ավարտին. վերջին՝ 5-րդ սեզոնի 7 սերիաները:

Կիրակի, 19 հուլիսի

«Բարի գալուստ, Շվեդիա» (NBC)- սիրահար զույգի մասին պատմող կոմեդիայի երկրորդ սեզոնում ամերիկացի Բրյուսը (Գրեգ Պոլեր) և շվեդուհի Էմման (Ժոզեֆին Բորնեբուշ) ամուսնությունից հետո բախվում են մի շարք խնդիրների:

Չորեքշաբթի, 22 հուլիսի

«Շնաձկան տորնադո 3» (Syfy)-այս անգամ պայքարն արյունախում շնաձկների ու մարդկանց միջև տեղի է ունենում ԱՄՆ-ում:

Կիրակի, 26 հուլիսի

«Ռիկը և Մորտին» (Adult Swim)- մեծահասակների համար նախատեսված անիմացիոն սերիալի երկրորդ սեզոնը:

Ուրբաթ, 31 հուլիսի

«Ամերիկյան տաք արև. առաջին օրը ճամբարում» (Netflix)- 8 սերիայից բաղկացած սերիալ, որտեղ հավաքվել են մի խումբ աստղեր:

«Պատասխան հարված» (Cinemax)- մարտաֆիլմի վերջին՝ 5-րդ սեզոնը, որի դերասանական կազմին ավելացել են Միշել Յեոն և Ուիլ Յուն Լին:

Ռազմիկ Մարտիրոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս