Բաժիններ՝

NBA. Էնթոնի Դևիսը նոր պայմանագիր կկնքի

«Նյու Օռլեան Պելիկանսը» և թիմի հարձակվող Էնթոնի Դևիսը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր պայմանագիր կնքելու շուրջ: Կողմերի միջև կկնքվի 5 տարվա համաձայնագիր, ըստ որի՝ 22-ամյա ամերիկացի հարձակվողը 5 տարվա համար կստանա 145 միլիոն դոլար:
Նոր համաձայնագիրը գործածության մեջ կմտնի 2016/17 մրցաշրջանից սկսած: Պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի հուլիսի 9-ից հետո:

Տեղեկացնենք նաև, որ NBA-ի ավարտված մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում Դևիսը մասնակցել է 68 խաղի, որոնցում միջինում վաստակել է 24,4 միավոր, տիրել է 10,2 անդրադարձի, կատարել է 2,2 փոխանցում, 1,5 գնդակի խլում և 2,9 բլոք-շոթ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս